Պեդրո Ագրամունտ
Պեդրո Ագրամունտ | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Վալենսիայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 12, 1951[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Վալենսիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Պեդրո Ագրամունտ (սեպտեմբերի 12, 1951[1], Վալենսիա, Իսպանիա), իսպանացի և եվրոպական քաղաքական գործիչ, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախկին նախագահ[2]։ Ագրամունտը Վալենսիայից է և Իսպանիայի Սենատի անդամ է 2008 թվականից։ Ագրամունտը Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ է։ Նա նաև եղել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահը[3]։
Ագրամունտը Եվրոինտեգրացման կողմնակիցն է և սատարում է Ուկրաինային[4]։
Կրթություն և անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն նրա պաշտոնական կենսագրության Ագրամունտն ավարտել է Վալենսիայի համալսարանը։ Նրա կենսագրությունում նաև ասվում է, որ նա նաև ավարտել է Instituto de Estudios Superiores de la Empresa (IESE)-ը Բարսելոնում` ուսանելով Կառավարում (1980)[3]։
Ագրամունտն ամուսնացել է 1979 թվականին և ունի երկու երեխա։
Բանավեճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ոչ իսպանական լրատվամիջոցներում Ագրամունտը ցածր նշանակալիություն ունի, սակայն նա ուշադրության կենտրոնում է, քանի որ եղել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հաշվետուն Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների հարցով[5]։ Մարդու իրավունքների պաշտպանները քննադատում էին Ագրամունտին` Ադրբեջանի կառավարության հետ նրա կապվածության համար։ Ագրամունտն աչք է փակել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին[6][7]։ Լեյլա Յունուսը, ով մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներից էր, 2014 թվականի հունիսին նույնպես քննադատեց Ագրամունտին և այդ ժամանակվանից ձերբակալվեց, քանի որ Human Rights Watch կազմակերպությանն անվանել է «ֆիկտիվ» կառույց[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/4388
- ↑ Parliamentary Assembly of Council of Europe. «Member Website». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 3,0 3,1 European People's Party. «Pedro Agramunt Official Biography». Party Website. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Agramunt propone que se revise la continuidad de Rusia en el Consejo de Europa». Partida Popular Website. 2014 թ․ մարտի 6. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «PACE co-rapporteurs give assessment of situation in Azerbaijani legal system». TREND News Agency. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Medzhid, Faik (2014 թ․ հունիսի 27). «Human rights defenders believe Pedro Agramunt is not best candidate for position of PACE Rapporteur on political prisoners in Azerbaijan». CK correspondent. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Amnesty International (2013 թ․ հունվարի 29). «'Arrested. In a bus with great people!'». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Human Rights Watch. «Azerbaijan: Leading Rights Defender Arrested». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Ագրամունտ» հոդվածին։ |